Շոկոլադե մարդուկը

Մի անգամ ես քայլում էի փողոցով և հանկարծ տեսա մի մարդու, ով շոկոլադից էր։ Ես շա՜տ զարմացա և զանգահարեցի բոլոր ընկերուհիներիս և ասացի․

– Ընկերուհինե՜ր, ես փողոցում քայլելիս տեսա շոկոլադե մարդուկ։

– Վա՜յ,- ասացին ընկերուհիներս,-մենք հիմա գալիս ենք։

Երբ ընկերուհիներս եկան, մենք գնացինք և ծանոթացանք շոկոլադե մարդուկի հետ և հարցրինք․

– Մարդու՛կ, իսկ այս աշխարհում միայն դու՞ ես շոկոլադե։

– Այո՛, բայց ես ինչին ձեռք տամ, դա կդառնա շոկոլադե։

– Եթե այդպես է, մեզ կարո՞ղ ես ձեռք տալ և դարձնել շոկոլադե։

– Այո՛։

Շոկոլադե մարդուկը կպավ մեզ և մենք դարձանք շոկոլադից։

Այդպես ագահությունից մենք ամբողջ կյանքը ապրեցինք շոկոլադի տեսքով։