Համո Սահյան. Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշել – մոռանալ
    ընկեր – օտար
    բերել – տանել
    մտնել – դուրս գալ
    մանուկ – ծեր
    ուշ գիշեր – ցերեկ
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Եղևնին հպարտանում էր, որովհետև առաջին անգամ եղևնու կողքերը հավաքվել էին երեխաները և երգում ու պարում էին։
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Ես տանն էի, երբ հայրիկս անտառից ներս բերեց կանաչ, գեղեցիկ և մեծ եղևնի։ Երբ հայրիկս բերեց ես հարցրեցի․
    – Հայրի՜կ այս կանաչ, մեծ բանը ի՞նչ է։
    Հայրիկս ասաց․
    – Սա եղևնի է։
    Մենք սկսեցինք զարդարել, և երբ զարդարում էինք ես հայրիկիս մի հարց էլ տվեցի․
    – Հայրիկ, իսկ ինչու՞ ենք զարդարում եղևնին։
    Հայրիկս պատասխանեց․
    – Որովհետև շուտով Նոր տարի է։
    Երբ եկավ Նոր տարին, հայրիկս ինձ մի նվեր տվեց, ես շատ ուրախացա և արագ բացեցի։ Այնտեղ շատ գեղեցիկ և գույնզգույն ոզնի էր, որի մասին ես միշտ երազում էի։

    (27) Համո Սահյան,.Եղևնին – YouTube