Մայրենիի ֆլեշմոբ

1.«վրեփատր»-ի տառախումբը վերադասավորի՛ր և գրի՛ր ստացածդ բառը։

փետրվար

2.Ըստ ասացվածքի՝  «Քանի լեզու գիտես, այնքան ———— ես»։

մարդ

3. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։Բառարան, սեբաստացի, սառցադաշտ, ամպ, առաջնորդ, երգ

ամպ, առաջնորդ, բառարան, երգ, սառցադաշտ սեբաստացի

4.  Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ – երամ

ձիերի խումբ- երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակներ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  – երկկենցաղ

կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

արգելք ոտքի տակ-արգելակ

բարակ ճյուղ-շիվ

5. Սրանք պատասխաններն են։ Հարցերն ի´նքդ գրիր։

ա)-Այո´, շատ կցանկանայի։

բ) -Իհարկե, անպայման կգնանք։

գ) -Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում այդ գիրքը։

դ) -Ո´չ, այդպես չեմ կարող վարվել ընկերներիս հետ։

ա) -Կցանկանայի՞ր շատ երկրներ մեկնել։
բ)- Մենք միասին կգնա՞նք Երևան Պարկ։
գ)- Իսկ դու արդեն կարդացե՞լ ես Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը։
դ) – Դու առանց ընկերներիդ կգնա՞ս խաղալու։

  6. Բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր և գրի՛ր հեղինակի անունն ու բանաստեղծության վերնագիրը։
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ

Իմ Երգը
Հովհ․ Թումանյան
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

7. Գուշակի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը։
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

Գիրք

8.  Գրի՛ր հինգտառանի ութ բառ՝ ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Թումանյան:

թուԹակ
ծնունդ
մամուռ
առանց
պանիր
մայիս
անանց
դանակ

9.«Բառքամոցի» հնարի  կիրառությամբ փորձի՛ր  մեդիակրթություն բառի տառերով կազմել որքան հնարավոր է շատ բառեր։

մեդիա, կրթություն, կիրթ, ութ, թութ, նյութ, կիր, ակ, կար, դի, կաթ, թաթ, թույն, նույն, թուր, թիակ, դիակ, դեմ, թուրմ, մարդ, դար, ներկ, կեր, մեկ, թարմ, թան, կարմիր, մութ, դանակ, կույր, կին, թութակ, դեր, մայր, մայրիկ, թյուր

10. Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Վ․ Տերյանի  բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛, տեսագրի՛ր, հղումը տեղադրի՛ր բլոգումդ և այստեղ՝ պատասխանի դաշտում։

Հ․ Թումանյան․ Խելոքն ու հիմարը

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    Բանեցնել – Գործածել
    Ջոկ – առանձին
    Մոզի – Երկու տարեկան հորթ
    Թոկ – պարան
    Խարխուլ – Փլվելու մոտ եղող
    Գանգատ –  բողոք
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    խելոք և հիմար
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    Աչքերը չորս անել – զարմացած նայել
     Լեզուն կուլ տալ– չխոսել
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հիմար եղբայր – Փոքր եղբայրը չնայած, որ հիմար էր, բայց ազնիվ էր։
    Խելոք եղբայր – Չնայած հեղինակի նշած բնութագրին՝ կարծում էմ, որ մեծ եղբայրը ինչքան որ խելոք էր այնքան էլ ագահ էր։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Քանի որ ոչ ոք անխելքի խոսքերին չեր հավատում։
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Տուժված խեղճը
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Հ․ Թումանյան․ Խոսող ձուկը

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, արմարտը կամ արմատներն առանձնացրեք և նոր բառեր կազմեք դրանցով։
    վերջալուս – վերջ – անվերջ, լույս – լուսավոր
    լավություն – լավ – լավագույն
    ճամփորդ – ճամփա –
    մեղավոր – մեղք – անմեղ
    օտարականը – օտար – օտարերկրացի
    փոքրիկ – փոքր
    անհաղթելի – հաղթել
    անծանոթ – ծանոթ
  2. Ի՞նչ ասացվածքներ կան, որ համապատասխանում են հեքիաթի ասելիքին, դրանցից մի քանիսը գրեք։
    Լավություն արա ու ջուրը գցիր։
  3. Մոխրագույնով նշված բառեր դուրս գրեք և դրանց համար հականիշներ մտածեք։
    լավություն – վատություն
    թզուկ – հսկա
    գալ – գնալ
    վտանգավոր – անվտանգ
    մութ – լուսավոր
    գեղեցիկ – տգեղ
    պատասխան – հարց

Հ․ Թումանյան․ «Տերն ու ծառան»

Առաջադրանքներ
Դեղինով նշված դարձվածքները դուրս գրեք և բացատրեք։
ճաշ դարցնել – կեսօր հասավ
գլուխը վեր քաշել – առանձնանալ
դառն ու դատարկ վերադառնալ – ձեռնունայն
մութն ընկնել – Մթնել
Պայմանը կապել  – պայմանավորվել
ծառա մտնել – ծառայել
տունը պահել – ընտանիքի կարիքները հոգալ

Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք։ Վեր, ան, դժ, ուհի, ություն ածանցներից յուրաքանչյուրով կազմեք 3-ական պարզ ածանցավոր բառ։
ուժասպառ – ուժ – ա – սպառ
հուսահատված – հույս – ա – հատված
անաստված – ան – աստված
խորամանկություն – խորամանկ – ություն
վերադառնալ – վեր – ա – դառնալ
Վեր – վերակազմ, վերադարձ, վերամշակել
Ան – անհոգ, անպոչ, անլույս
Դժ – դժգույն, դժբախտ, դժմիտ
Ուհի – երգչուհի, ուսուցչուհի, նկարչուհի
Ություն – հավասարություն, փափկություն, կարմրություն

Հեքիաթի եղբայրներին համեմատեք «Խելոքն ու հիմարը» հեքիաթի եղբայրների հետ։

<Խելոքն ու հիմարը> պատմվածքի մեջ եղբայրը մյուս եղբոր նկատմամբ անարդար էր օգտվում էր նրա միամտությունից և ամեն ինչ անում էր, որ խլի եղբոր ունեցվացքը, իսկ <Տերն ու ծառան> պատմվածքում փոքր եղբայրը ձեռք է մեկնում դժվար պահին և հասնում օգնության։

Հետևյալ բառերն օգտագօրծեք նախադասությունների մեջ՝ անօգուտ, ոզնի, վայրէջք, մանրէ, գոմեշ, անորակ, օրեցօր, բնօրրան, Ամանոր, վոլեյբոլ, Վոլոդիա, Ոդիսևս։ 

Ինքնաթիռը կատարեց վայրէջք։
Իմ ձեռքերի վրա կան մանրէներ։
Ոզնին շատ փշոտ էր։
Անօգուտ էր որևէ բան փոխելը։
Գյուղում ասացին, որ ունեն համեղ գոմեշի մածուն։
Մեր բազմոցը անորակ էր։
Հիվանդի վիճակը օրեցօր լավանւմ էր։
Հայաստանը մեր բնօրրանն է։
Շատ լավ անցավ մեր Ամանորը։
Երեխաները դրսում խաղում էին վոլեյբոլ։
Վոլոդիան խաղում էր Ոդիսևսի հետ։

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    աղջիկ – տղա
    բարի – չար
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    ծեր – ջահել
    աղքատ – հարուստ
    լիքը – քիչ
    վեճ – հաշտություն
    բերել – տանել
    ճշմարիտ – սուտ
    իմաստուն – հիմար
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    հողագործ – հող + ա + գործ, հողատարածք, գործարան
    հողատեր – հող + ա + տեր, հողամաս, սեփականատեր
    թագավոր – թագ + ա + վոր, թագուհի
    անգետ – ան + գետ = ամենագետ
    բացատրություն – բացատրել + ություն, անբացատրելի
    ազնվություն – ազնիվ + ություն, ազնվագույն
  4. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Հեքիաթը սովորեցնում է, որ պետք չէ լինել ագահ պետք է ինել բարի։

Օ և ո ուղագրություն

  1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօ.րինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնoրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:
  2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութամաբական, oրըստoրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, ոլգոգրադ:

Երկու հայր

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։

— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։

Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։

— Ո՞րտեղից կուգաս։

— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…

— Ա-ի տեր Սարգի՞սը…

— Այո՛, Հայրիկ։

— Է՞…

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…

— Է՜, հիմի…

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։

Երկուսն էլ լուռ էին։

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

— Ամենքը միասին քսան, Հայրիկ։

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։

— Հայրիկինը։

— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասավ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…

Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը

Առաջադրանք 28.02.2023

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3. 1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
18 + 1 = 19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
15 + 1 = 16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
100 x 4 = 400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
20 : 4 = 5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։
15 + 15 = 30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
16

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Քառակուսու պարագիծը 80 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
80 : 4 = 20

Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․
405, 506, 708, 902, 110
509, 516, 809, 904, 1247
3456, 123, 234, 358, 926


Գտիր 46 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
46 + 1 = 47

Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Մաթեմատիկական հնարքներ
    Մոգական քառակուսիներ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    առաջին և երկրորդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    հայրիկիս