Մոմով փորձ

Մենք կատարել ենք մոմով փորձ որի համար անհրաժեշտ է ՝ տարբեր չափերի մոմ էր, խորը ափսե, լուցկի, մեկ բաժակ ջուր և ցանկալի է թափանցիկ տարա։ Պետք է ափսեի մեջ լցնել ջուր և վրան դնել մեկ հատ ցանկացած չափի մոմ և վառել այն, վրան պետք է դնել տարան և ժամանակ պահել թե քանի րոպեում կհանգչի մոմը։ Հետո պետք է ավելացնել ևս մեկ մոմ և այնքան մինչև տարան լցվի։ Երբ մենք փորձեցինք ամենամեծ մոմը հանգչեց 41 վայրկյանում և 68 միլիվայրկյանում, փոքր մոմը և մեծ մոմը հանգչեցին 10 վայրկյանում և 57 միլիվայրկյանում, իսկ մեծը, միջինը և փոքրը հանգչեցին 15 վայրկյանում և 77 միլիվայրկյանում:
Շատ հետաքրքիր փորձ էր։

Փուչիկով փորձ

Մենք կատարել ենք փուչիկով փորձ որի համար անհրաժեշտ է ՝ իհարկե փուչիկ, աղ, երկու հատ փոքրիկ ափսե, աղացած կարմիր և սև բիբար և ցանկալի է բրդյա շոր։ Սկզբում պետք է սև բիբարը և աղի կեսը խառնել իրար հետո նույնը կարմիր բիբարի հետ։ Պետք է փուչիկը փչել, իսկ հետո փուչիկը քսել բրդյա շորին։ Երբ որ մենք դասարանով փորձեցինք, ամենալավը Էրիկայի շորի եղավ։
Շատ հետաքրքիր փորձ էր։

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն – Նատալի Սիմոնյան (edublogs.org)

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Հողով փորձ
Իմ Սուկուլենտը
Ավելացնելու բան չունեմ, կսպասեմ նոր նախագծերի։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ինձ ամենաշատը հետաքրքրեց , ամենադժվարն էր <<Ծովեր և օվկիանոսներ>>, իսկ ամենահեշտը <<Եվրասիա մայրցամաքը>>։
Մեզ սնող հողը
Հարաֆային Ամրիկա․ առաջադրանք
Ավստրալիայի հայտնագործումը
Ճանապարհորդություն Աֆրիկայով
Աֆրիկա մայրցամաք
Հարաֆային Ամերիկա․ առաջադրանք
Եվրասիա մայցամաք․ առաջադրանք
Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք
Մայրցամաքներ, աշխարհամասեր
Մարմիններ, նյութեր մասնիկներ
Մենք էլ ենք բնության մի մասնիկը
Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Գործնական աշխատաքի ժամանակ ես մաքրել եմ ծաղիկները, ջրել եմ նրանց, ծաղիկներ դրել եմ հողի մեջ, և հողը փխրեցրել եմ։ Ես իմացա նոր բաներ հողի մասին, օրինակ ՝ հողի մեջ կա հումուս, օդ, ավազ և կավ։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Իմգիտելիքները ես կարող եմ օգտագործել երբ ծառ տնկեմ կամ Բնագիտության ուսուցչուհի աշխատելիս։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
0

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:Իր կարիքների համար:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ: Հողը,ջուրը,բնափայտը և օգտակար հանածոները:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք: Մեր տան առարկաներն են պահարանը,սեղանը,աթոռները -որոնքը պատրասրված էն փայտից և պատրաստել են կահույքագործները:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:Պոտք է միշտ հիշել,որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:Մագուր եմ պահում շրյակա միջավայրը,ջրում եմ ծազղիկները և չեմ կոտրում տարբեր իրեր:

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

  1. Մարդ բնության միակ մտածող էակն է։ Նա ունի խոսելու և աշխատելու ունակություն։
  2. Մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն և սնունդ։ Առանց բնության մարդը ապրել չի կարող։
  3. Ապրելով և աշխատելով բնության մեջ մարդն ազդում է նրա վրա և փոխում այն։ Մշակում է հողը, աճեցնում է բույսեր, որս է անում և պահում ընտանի կենդանիներ։
  4. Մարդը պահպանում է բույսերին և կենդանիներին հատուկ արգելոցներում։

Հյուսիսային Ամերիկա առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ 3 մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ——ԱՄՆ—-, —Մեքսիկա———-, —Կանադա———:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան —20—- երկիր կա։ Ամենամեծ պետությունը —Կանադան——— է: Ամենամեծ քաղաքը —Մեխիկո——— է: Ամենաբարձր լեռնագագաթը —Մաք քիլինն——— է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը —Վերրին —— լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը —Մեծ ավազնն——- է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը —Միսիսիպին——— է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին —Գրենլանդիան——— է:

Եվրասիա մայրցամաք առաջադրանք

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. —Եվրոպա—— և —Ասիա——:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  ——Հն——Հնդկական——օվկիանոսով, հյուսիսում՝ ——Սառուցյալ———, արևմուտքում`   ——Ատլանտյան———— և արևելքում՝ ——Խաղաղ———-:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   ——Էվերեստ—————— 8848մ, ամենախոշոր լիճը`  ———Կասպից ծովը———- և ամենախորը`   —Բայկալ—————-:

Աֆրիկա մայրցամաք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «—աֆարիկ———» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի —երկրորդ—— մայրցամաքն է՝ Եվրասիայից——— հետո:

—Սահարան——  աշխարհի ամենամեծ անապատն է:

—Նեղղոսը—երկրերդ—  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են —ռնգեղջյուր———, ——ընձուղտ——, —զեբր——— ու ——բորենի——, կենդանիների արքան՝—առյուծը—— և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան —փիղը———:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
    Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում:
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:
    Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով, որը խթան է հանդիսանում ուսումնասիրությունները շարունակելու համար․
  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:
    Այս ուսունասիրության դրական կողմը այն էր, որ կատարվեց շատ հայտնագործություններ։ Բացասական, որ տեղաբնիկներին օգտագործեցին որպես ստրուկներ Ամերիկայում

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
    Նրանք մտածում էին, որ երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք:
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:
    Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում:
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:
    Ավստրալիան տարբերվում է մյուս մայրցամաքներից նրնաով, որ այն միապետություն է իր մայրաքաղաքով։ Այս մայրցամաքոււմ ուրիշ պետություն չկա։