Մաթեմատիկայի ելք ստուգատես։ Գործնական աշխատանք

Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):

Ես Արևմտյան դպրոցի բակում կատարեցի առաջին գործնական աշխատանքը։

Ես ցատկեցի 180սմ = 1մ 80սմ։ Իմ ցատկի և նրա երկարությունը չափելու տևողությունը 11 վայրկյան էր։ 5 րոպե ես ծախսեցի արդյունքները մուտքագրելու համար։ Այսպիսով՝ է-ին գործնականի համար ինձ անհրաժեշտ էր 5 րոպե 11 վայրկյան: