Իտալական խոհանոց

10․ փաստ Իտալական խոհանոցի մասին։
1․ Իտալական խոհանոցն ամենապոպուլյարն է աշխարհում:Բայց պետք է նշել, որ առաջատարությունն Իտալիային հեշտությամբ չի տրվում: Նրան կրնկակոխ միշտ հետևում է ֆրանսիական խոհանոցը:

2․ Իտալիայի տարբեր շրջաններում գաստրոնոմիան տարբեր է: Սիցիլիայի խոհանոցն իրենից ներկայացնում է իտալականի սինթեզը՝ հունականի, իսպանականի և արաբականի հետ: Տոսկանայում ակցենտ է արվում հորթի, ոչխարի, տավարի մսի վրա: Կալաբրիան յուրահատուկ է իր թրաձկով, թյունոսով, ոչխարի պանրով, այծի մսով պատրաստված ուտեստներով: Լոմբարդիան հայտնի է ռիզոտոյով, ձկով և գինու մեջ պատրաստված մսով:

3․ Կերակուրը և գինին Իտալիայում միշտ իրար հետ են: Ընդ որում, իտալացիները գինի խմում են միայն կերակուր ընդունելիս:

4․  Իտալացիներն ունեն ևս մեկ սովորույթ՝ կապված խմիչքի հետ. օրվա ընթացքում նրանք վայելում են մի քանի բաժակ սուրճ: Հյուսիսում ճաշից հետո խմում են թուրքական սուրճ, հարավում՝ շաքարով պատրաստված պինդ սուրճ, իսկ կապուչինո իտալացիները խմում են կամ ճաշի ընթացքում, կամ նախաճաշին:

5․  Իտալական ազգային կերակուրները վնասակար չեն կազմվածքի համար և նույնիսկ շատ օգտակար են: Դրանց յուրահատկությունը միջերկրածովյան մթերքների և տարատեսակ կանաչիների օգտագործման մեջ է: Հատկանշական է նաև այն, որ այստեղ ալյուրով պատրաստված մթերքները պատրաստվում են խոշոր աղացած ալյուրով, որը չի վնասում կազմվածքին:

6․ Պաստան իտալացիները չեն ստեղծել: Միտքը պատկանում է չինացիներին: Իսկ այ, պատրաստման եղանակը հորինել են իտալացիները (եփել պաստան նախապես աղ արած ջրում):

7․  Իտալիայում խոհարարական գաղափարները և արժանիքները պատկանում են ոչ միայն խոհարարներին: Օրինակ՝ Իտալիայում այդքան տարածված զաֆրանը կերակուրի մեջ առաջին անգամ ավելացրել է մի ռեստավրատոր, ով այն օգտագործում էր՝ որպես ներկի բաղադրիչ: Իսկ բոլորի կողմից այդքան շատ սիրելի պաղպաղակը 14-րդ դարում Չինաստանից Իտալիա է բերել վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն:

8․  Իսկական իտալական խոհանոց կարող եք գտնել ոչ թե թանկարժեք ռեստորաններում, այլ այն փոքրիկ հեռու վայրերում գտնվող ռեստորաններում, ուր հաճախում են իտալացիները:

9․ Ի դեպ, պաղպաղակի մասին: Իտալիայում այն սիրում են ուտել՝ վրան ցանելով ծովի աղ և լցնելով ձիթայուղ:

10․ Ռիզոտոն ձկան և մսի խավարտ չէ: Այն Իտալիայում համարվում է լրիվ ինքնուրույն ուտեստ: Իսկ սպագետիին երբեք չեն ավելացնում տոմատի մածուկ կամ կետչուպ. դա հանցագործություն է: