Մարտ ամսվա մայրենիի ֆլեշմոբ

1. Գրի՛ր համանուն բառեր, կազմի՛ր դրանցով նախադասություններ այնպես, որ մի դեպքում համանուն բառը հանդես գա որպես հասարակ անուն, մյուս դեպքում՝ հատուկ անուն։
Մանուկը շատ լավ էր սովորում։ Մանուկները բակում խաղում էին։
Ընկեր Շուշանը սովորեցնում էր մեզ բույսերի անուններ։ Նաինան բազմաթիվ ծաղիկների միջից ընտրեց Շուշաննները։
Գեղեցիկը լավ էր նկարում։ Ձմռանը դրսում շատ գեղեցիկ էր։

2. Կազմի՛ր նախադասություն, որի առաջին բառը լինի միավանկ, երկրորդը՝ երկվանկ, երրորդը՝ եռավանկ, չորրորդը՝ քառավանկ․․․։
Ես եկա դասարան սովորելու։

3.Առանձնացրո՛ւ այն բառերը, որտեղ «ա» տառը արմատական հնչյուն է, ոչ թե հոդակապ։

Ծաղկաման, աղավնատուն, աղվեսագիրք, ափաչափ, ծառատունկ, բարձրախոս, բոցակեզ, շաքարաման, աղաման,  քաղցրանուշ
Ծաղկաման, շաքարաման, աղաման, քաղցրանուշ

4. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Ա. Բազմաթիվ,ազգական, բարեկիրթ, անուշ, ժլատ

Բ. Մերձավոր, քաղաքակիրթ, անհաշվելի, գծուծ, դուրեկան
Բազմաթիվ – անհաշվելի
ազգական – մերձավոր
բարեկիրթ – քաղաքակիրթ
անուշ – դուրեկան
ժլատ – գծուծ

5․ Գրի՛ր 6 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակը՝

ա) նույնն է,
ընկույզ, մերթընդմերթ, ընկճախտ, ընչաքաղց, ընդամենը, շունչ

բ) տարբեր է
բռնակ, կրթահամալիր, գլխարկ, գլուխ, կնճիթ, փրփուր


6․ Բառաշարքերում գտի՛ր և համապատասխանեցրո՛ւ դարձվածքների իմաստները։

Ա․Ականջը ձայնիդաստարկ խոսքբազեի աչքբախտը քաշելկանաչ ճանապարհ

Բ, Անիմաստ խոսքլուրի սպասելարդյունավետ ընթացքսուր տեսողությունհաջողություն ունենալ

7. Բառքամոցի. փորձի՛ր հնարավորինս շատ բառեր «քամել» գրքատոն բառից:
տոն, քար, գորտ, քարտ, տաք,

8.Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՛ր դրանք:

«Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ուանգին:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:



9. «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս… » միտքը շարունակելով՝ հորինի՛ր պատմություն։
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այնքան քո կյանքում երջանկություն զգալու ակնթարթները ավելի տպավորիչ կլինեն։

10. Կարդա՛ գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծություններից տողեր, հատվածներ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳԱՐՆԱՆ ՄԱՍԻՆ – Նատալի Սիմոնյան (edublogs.org)



Չախչախ թագավորը Հ․ Թումանյան Մաս 3

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    հանդեսով – հանդես
    դաշտում – դաշտ
    զորքով – զորք
    ոչխարի – ոչխար
    հովիվներին – հովիվ
    հնձվորներին – հնձվոր
    պալատին – պալատ
    երկրից – երկիր
    աղվեսի – աղվես
    զուռնով – զուռնա
    թմբուկով – թմբուկ
    երգով – երգ
    աղմուկով – աղմուկ
    սարերին – սար
    թագավորից – թագավոր
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
    նախիր – Խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ:
    խոտհարք – Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր:
    վառիկ – հավի ճուտ
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:
    Աղվես – խորամանկ
    Շահ- Մարին – Շահ- միամիտ
    Ջաղացպան – բարի
  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:
    Ինձ թվում է, որ այո, որովհետև աղվեսը խորամանկ են։

Թեսթ 7 էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսավ) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկել էր) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապես): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրեց), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1․ Դուրս գրիր չորս բառ, որոնցում կան բաց թողնված տառեր։
դարձավ
գաղտնիք
փորձեց
խորհրդավոր

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ բարդ
գեղեցիկ – տգեղ
երկար – կարճ
ուղիղ – ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց – հարցեր

      բ/ նկար – նկարներ

       գ/ գառ – գառներ

       դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – գոյական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսավ) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
Նա (ընկել էր) երազանքների գիրկը, և դա երկար տևեց:
Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապես):
Նա կարծես մի քիչ (տխրեց), հետո շարունակեց.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա        Նա

     ստորոգյալ   օրորում էր

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
     այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Հեղինակի կարծիքով գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչեր։

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Բոլոր ճանապարհներով պետք է փորձել հասնել նպատակին։

Весна /20-25 марта/

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают
опасность.

Вопросы

Как воробьи встречают приход весны?
На крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи
Где воробьи устраивают свои гнёзда?
Под крышей каменного или деревянного дома
Как воробьи относятся к своим птенцам?
Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности.

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

Составь предложения / мы, вы, они, нас, вас, их, о нас, нам, вам, о нас/.

Например: Мы вчера ходили в кино.
Вы любите сметану?
Они играли на площадке.
Нас похвалили.
Вас выгнали из класса.
Их унижали.
О нас заботится няня.
Нам прочитали сказку.
Вам нельзя играть.

Լեզվական աշխատանք 3/21/2023

Ուղղական ով, ինչ- սեղան, քաղաք, գիրք, քար, տուն, մազ, գարուն, աշուն, եղբայր

Սեռական ում, ինչի- սեղանի, քաղաքի, գրքի, քարի, տան, մազի, գարնան, աշնան, եղբայրի

Տրական ում, ինչին- սեղանին, քաղաքին, գրքին, քարին, տանը, մազին, գարնանը, աշնանը, եղբայրին

Հայցական ում, ինչը- սեղանը, քաղաքը, գիրքը, քարը, տունը, մազը, գարունը, աշունը, եղբայրը

Բացառական ումից, ինչից- սեղանից, քաղաքից, գրքից, քարից, տնից, մազից, գարնանից, աշնանից, եղբորից

Գործիական ումով, ինչով- սեղանով, քաղաքով, գրքով, քարով, տնով, մազով, գարնանով, աշնանով, եղբորով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում- սեղանում, քաղաքում, գրքում, քարում, տան մեջ, մազում, գարնան մեջ, աշնան մեջ, եղբորի մեջ


Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մենք Մարտի 17-ին գնացինք Էրեբունի թանգարան, այնտեղ մենք տեսանք տարբեր իրեր, որոնք գտնվել էին պեղումների ընթացքում կժեր, կժի հատվածներ, կոպեկներ և այլն։ Մենք էլ պետք է պեղումներ կատարեինք, բայց անձրևոտ եղանակը մեզ զրկեց այդ հաճույքից։ Երբ մենք դուրս եկանք թանգարանից գնացինք Էրեբունու ամրոց, մենք շատ երկար բարձրացանք նաև ես և իմ ընկեր` Գոռը հաշվեցինք, թե քանի աստիճան ենք բարձրացել, մենք բարձրացել էինք 233 աստիճան։ Հետո մենք գնացինք Վարդավառի այգի որտեղ տեսանք Վարդավար լիճը և վերադարձանք դպրոց։


ՇԱ՜Տ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԷՐ։

Կաշեգործություն

Ընդհանուր պատմություն

Հայաստանում կաշեգործությունը հին և զարգացած արհեստ էր։ 10-րդ դարում այն բաժանվեց մի քանի ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարությունթամբագործությունմագաղաթի պատրաստում։ Դեռևս Հին Հայաստանում հայտնի էր կոշկեղենի՝ կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որը պատրաստվում էր այծի մորթուց, և քիմուխտը՝ միասմբակավորների մշակված կաշին։ Կաշվի մշակումը բարդ աշխատանք էր, այն տևում էր մեկից մինչև մի քանի ամիս և հայտնի էր խաղախորդություն անունով։ Կաշեգործության հետ կապված մի առանձին արհեստ էր թամբագործությունը (սառաճությունը)։ Սառաճը, ձեռք բերելով ձիասարքի մետաղե մասերը, պատրաստում էր թամբը, հաճախ ներկում և ձևավորում էր մետաղե, ոսկրե, սադափե զարդերով։ Կաշվից պատրաստվում էր նաև մագաղաթ, լկամ (սանձ), ձիասարք և այլ սարքերի փդկեմասեր, տիկ, կաշվե տոպրակներ, երաժշտական գործիքների կաշեմասեր, զարդեր և այլն։ 20-րդ դարի սկզբին կաշվի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորագյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ 2, Նախիջևանում՝ 2, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)՝ 5, մնացած շրջաններում՝ 6։ Մշակվում էր տեղական, Մակուից (Իրան) ու Հին Բայազետից ներմուծված կաշեհումքը։ Հայաստանում վերամշակվող կաշին (մասնավորապես հայկական սեկը) մեծ համարում ուներ Կովկասի առավել խոշոր շուկաներում։ Խորհրդային ռեժիմի առաջին տարիներին Հայաստանում կաշի մշակող ձեռնարկություններ գրեթե չկային։ 1922 թվականին գործող երկու ձեռնարկություններն ազգայնացվեցին և միավորվեցին։ Այդ տարիներին ՀԽՍՀ կաշվե կոշիկի արդյունաբերությունը ներկայացնում էին Երևանի կաշվի գործարանը, կոշիկի և ձիասարքի մեկական արհեստանոցները։

Թեսթ 6 Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանաում ենք), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչում են) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշեցի) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենում եմ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    եղբայր
    հարյուր
    պատմվածք
    հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ – սիրուն 
       բ/ շատ – բազմաթիվ                   
       գ/կախարդական – դյութական

       դ/ մեծ – հսկա

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ – բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ – ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ – ածական

      բ/ տխուր – գոյական

      գ/ գառնուկ – գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:


8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   Իշխանիկը

      ստորոգյալ   ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:
Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Մեծահասակները թվեր շատ են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը։

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:
Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: