Ծիծեռնակին

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն  ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն  դու  բեր։

10 փաստ ծիծեռնակի մասին

1․ Ծիծեռնակները չվում են տաք երկրներ նոեմբերի սկզբին և վերադառնում են Մարտի սկզբին։

2․ Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

3․ Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թքով ճյուղերը իրար ամրացնում։

4․ Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

5․ Կան ծիծեռնակի 79 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

6․ Նրանք ունեն պկրատաձև պոչ։

7․ Քաղաքային ծիծեռնակների բույները լինում են կլոր, իսկ գյուղականինը՝ բաժականման։

8․ Մայիսին հանում են 4 – 6 ձագ։

9․ ծիծեռնակները իրարից տարբերվում են գույնով և այն վայրով որտեղ բույն են հյուսում։

10․ Ծիծեռնակի թռիչքի արագությունը կարող է հասնել 120 կմ / ժամ։