Թեսթ 18 Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր

կախված
անգամ

բեղեր

  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ            շոգ

բ/սոված              կուշտ

գ/ուրախանալ    տխրել
դ/տաքանալ     սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Իմ տատիկը ոսկի ձեռքեր ունի։
    Ես ունեմ ոսկուց վզնոց։
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    գլխավերև – գլուխ + վեր
    Գլուխ – գլխարկ
    Վեր – վերելակ
  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Գլուխը գովել նշանակում է, ինքն իրեն գովել։
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/սուր – պարզ
    բ/սառցակտոր – բարդ
    գ/Արևադարձ – բարդ
    դ/երկիր – պարզ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:

Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
ենթակա – ծովը
ստորոգյալ – եռում էր

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի։
    բ/Անունը կա ամանում չկա։
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      քամի
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
    ԲևԵռի ապրողները վախենում մտածել, քանի որ նրանք չեին ուզում, որ ուրիշ մարդիկ նրանց մտքերը կարդան։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Արևադարձում հրաշալին այն էր, որ այնտեղ մտքերը չեին սառչում։
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:
    ՕձԱ․Ձուկը ԾովԱ․ Ցուլի մասին մտածում էր, թե բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած:
  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Այո ինձ պատմությունը դուր եկավ, որովհետև վերջին նախադասությունը շատ ծիծաղելիեր։
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ես կուզենայի ապրել Արևադարձում, որ ոչ ոք իմ մտէերը չկարդա։

Թեսթ 14

Ջանի Ռոդարի
Երկիր
, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

– Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

– Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կողքին
    վարդ
    տարօրինակ
    անգամ
  • Սուր բառը երկու իմաստ ունի, յուրաքանչյուր իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
    Մայրիկը սուր դանակով կտրում էր գազարը, որպեսզի ճաշ պատրաստի։
    Ես իմ խաղալիք սուրը հանեցի, որպեսզի խաղամ իմ եղբոր հետ։
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    մատ – պարզ
    գրիչ – ածանցավոր
    լքել – ածանցավոր
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

գոյական – տուն, երկիր      
ածական –      
բայ – կառուցված  էին                             

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ճամփորդեց ճամփորդել
    բ/պետք է վճարեք պետք է վճարել
    գ/ասաց ասել
    դ/երազում էր երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր այնպիսի նախադասություն, որ ունենա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ։
    Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար։

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր։
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    պատմողական – Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել
    հարցական – Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
    Ջովանինոյի
  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Ջովանինոն հայտնվել էր այն երկրում որտեղ սուր իրեր չկան։
  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր

  2. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մայրենիի ելք ստուգատեսի առաջադրանք 5-րդ

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Իմ մայրենի բաժնում ես տեղադրել եմ 110 նյութ։
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Ինձ համար ամենահետաքրքիր նախագիծը դա <Սեմաստացու օրեր> նախագիծն էր, իսկ ամենահաջողված նյութը <Իմ սիրելի սեբաստացին> է։
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
    Ինձ ամենաշատը դուր եկավ ուսումնական խաղերը։
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Ես շատ եմ սիրում մայրենի առարկան։ Ամենաշատը ես սիրում եմ չորեքշաբթի օրը, քանի որ մենք այդ օրը գիրք տետրով ենք աշխատում։ Ինձ թվումա, որ մայրենի դասընթացի ժամանակ ոչմի թերություն չկա։
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Ես ամենից շատը հավանել եմ <Երկու սև ամպը> բանաստեղծությունը։
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել։
    Մենք կարդացել ենք Ջաննի Ռոդարի, Հովհաննես թումանյան, Ղազարոս Աղայան։
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։
    Ես կնտրեմ կանաչ գույնը։
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    8/10

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։
    Ինձ պատմությունը դուր եկավ։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Որովհետև այնտեղ, ինչ որ թվարկվում են դրանք վատ բաներ են, իսկ երե այդ մարդը ամեն վատ բանում վերջիններ դա նշանակում է, որ լավերի մեջ նա առաջիններ։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    -Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Նա միշտ և ամենուր առաջինն էր:Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր խելացի էին, ովքեր քաջ էին, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ազնիվ էին, ովքեր լավ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Որովհետև նրա անունը Պրիմո էր, իսկ Իտալերեն դա նշանակում էր առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Վահան անունով մարդը պետք է պաշտպանի մարդկանց։
    Նվեր անունով մարդը պետք է բոլորին նվերներ նվիրի։
    Համեստ անունով մարդը պետք է համեստ լինի։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։ Եթե բոլորը սուտ խոսեին աշխարհը կանվանեին սուտասանների աշխարհ։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։ Եթե հիմարների մրցույթ հայտարարվեր ամենահիմարը կհաղթեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։ Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, ապա մարդկանց փոխարեն դպրոց կգնար շունը։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։ Եթե հայտնվեիր վախկոտների երկրում ես կսովորեցնեի նրանց չվախենալ։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։ Եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին դիմացինները կիմանային, թե նրանք ինչ գաղտնիքներ ունեն։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին: Եթե բոլոր մարդիկ բարի լինեին նրանք բոլորին կօգնեին։
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր: Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, մարդիկ ձկնորսության ժամանակ ծիրան կորսային։

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (է լինում): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բաղտն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստաացան): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկավ) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (կսովորեցնեմ):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  

         լրացնելով բաց թողած տառերը:
       Ընդամենը, խնդիր, փորձում, բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշներ

Հրաշալի-սքանչելի

Ցատկոտելով-թռվռալով
ուժգին – սաստիկ
բարկանալ – ջղայնանալ

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր

տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որ – շաղկապ

        դ/բարի- ածական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:
բակ, Դավիթ, գնդակ, Լիլի

7. Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը նախադասություններով և  բայերը համապատասխանեցրու´ տեքստին.
(է լինում)
(չստացան)
(ընկավ)
(կսովորեցնեմ)

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

Լեզվական աշխատանք 4/11/2023

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:
ծառին – տրական

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
հայրենիքից – բացառական
մարդը – ուղղական

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:
քաղաքից – բացառական
բլրի – սեռական

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:
գետակին – տրական
փայտով – գործիական
ջրի – սեռական

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:
երկնքի – սեռական
արևի – սեռական
շողերը – հայցական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական ով, ինչ- քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն

Սեռական ում, ինչի- քարի, քաղաքի, սահնակի, մոր, աշնան, գլխի, բնության

Տրական ում, ինչին- քարին, քաղաքին, սահնակին, մորը, աշնանը, գլխին, բնությանը

Հայցական ում, ինչը- քարը, քաղաքը, սահնակը, մայրը, աշունը, գլուխը, բնությունը

Բացառական ումից, ինչից- քարից, քաղաքից, սահնակից, մորից, աշունից, գլխից, բնությունից

Գործիական ումով, ինչով- քարով, քաղաքով, սահնակով, մորով, աշունով, գլխեշով, բնությունով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում- քարի մեջ, քաղաքում, սահնակի մեջ, մոր մեջ, աշնան մեջ, գլխում, բնության մեջ

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վ մայրիկ, հայրիկ, տատիկ 
Ո՞ւմ /մոտենալ/ մայրիկին, հայրիկին, տատիկին 
Ինչի՞ց սեղանից, գնդակից, պատառաքաղից 
Ինչո՞վ սեղանով, գնդակով, պատառաքաղով 
Ո՞ւմ մեջ մայրիկի մեջ, հայրիկի մեջ, տատիկի մեջ 
Ինչի՞ սեղանի, գնդակի, պատառաքաղի 
Ինչի՞ն սեղանին, գնդակին, պատառաքաղին 

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։
    գայլ – տխուր գայլ
    Երեխա – ուրախ երեխա
    շաքարավազ – հուզված շաքարավազ
    ինքնաթիռ – բարկացած ինքնաթիռ
    ծիծեռնակ – զարմացած ծիծեռնակ
    Տուն – բախտավոր տուն
    ձյուն – նեղացած ձյուն
  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։
    <<Բախտավոր տունը>>
    2010 թվականին մի տուն է եղել։ Մի օր շատ ուժեղ երկրաշարժ է լինում բոլոր տները փլվում են միայն այդ տունը չի փլվում։ Մի քանի օր անց շինարարները գալիս են տները վերականգնելու, տեսնում են, որ բոլոր տները փլվել են միայն այդ տունն էր կանգուն մնացել, նրանք շատ զարմացան։ Մի քանի օր նրանք ուսումնասիրում էին այդ տունը և փորձում էին հասկանալ թե ինչից կարող է պատրաստված լիներ այն, նրանք շատ երկար էին մտածում և չէին հասկանում։ Երբ նրանք հասկացան, որ այդ ուսումնասիրությունները կարող են տևել տարիներ որոշեցին ուղղակի այդ տունն անվանել բախտավոր տուն։ Անցել է 13 տարի, բայց դեռ հայտնի չէ, թե ինչից է պատրաստված այդ տունը
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե —եղնիկ

ր —րոպե

կ —կաթ

ի —իրիս

ն —նկար

ք —քարտ
Եղնիկը գնաց խանութ, վերցրեց կաթ, իրիս և շատ գեղեցիկ նկար, ապրանքների համար վճարեց քարտով և այդ ամենը տևեց 15 րոպե։

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, մենք կքնեինք առավոտյան, իսկ կարթնանայինք գիշերը։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, նա չէր կարողանա ծառից տերևներ պոկել։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, երբ որ կոկորդիլոսը կցանկանար ինչ որ բան կծել իր ատամները կփշրվեին։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, երկնքում էլ ամպեր չէին լինի։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, մարդկանց տները կփլվեին, քանի որ կենգուրուները շատ բարձր են թռչում։

Լեզվական աշխատանք 4/4/2023

Ուղղական ով, ինչ- գլխարկ, աղջիկ, քիթ, սառույց

Սեռական ում, ինչի- գլխարկի, աղջկա, քթի, սառույցի

Տրական ում, ինչին- գլխարկին, աղջկան, քթին, սառույցին

Հայցական ում, ինչը- գլխարկը, աղջիկը, քիթը, սառույցը

Բացառական ումից, ինչից- գլխարկից, աղջկանից, քթից, սառույցից

Գործիական ումով, ինչով- գլխարկով, աղջկանով, քթով, սառույցով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում- գլխարկում, աղջկա մեջ, քթի մեջ, սառույցում

1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով, ավազից, անտառում, քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:
Մեքենա + յով
ավազ + ից
անտառ + ում
քաղաք + ից
տառեր + ին
սեղան + ի
լուսամուտ + ից
մարդիկ + անցով
երեխա + ների
գրչատուփ + ին
մատներ + ով
ստեղնաշար + ին

2. Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները: Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Գրքային- ածանց ունեցող գոյական

Գրքից- վերջավորություն ունեցող գոյական

Մեքենայով- վերջավորություն ունեցող գոյական

Քաղաքից- վերջավորություն ունեցող գոյական

Անգլուխ- ածանց ունեցող գոյական

Մսոտ- ածանց ունեցող գոյական

Մսից- վերջավորություն ունեցող գոյական

Քաղաքային- ածանց ունեցող գոյական

Յուղոտ- ածանց ունեցող գոյական

Բախտից- վերջավորություն ունեցող գոյական

Անբախտ- ածանց ունեցող գոյական

Գլխավոր- ածանց ունեցող գոյական

Գլխով- վերջավորություն ունեցող գոյական

Մարմնին- վերջավորություն ունեցող գոյական

Անմարմին- ածանց ունեցող գոյական


3. Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ: Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:
լավություն, մեծություն, թանկություն, չորություն, բարձրություն, տաքություն, գեղեցկություն վատություն

4. Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:
Փողից – բացառական
ձեռքով – գործիական
փշին – տրական
սրտում – ներգոյական
աչքի – սեռական
արջը – հայցական

Ջաննի Ռոդարի․ «Պաղպաղակե դղյակը»

Առաջադրանքներ

  • Հեքիաթից դուրս գրիր գոյականները և դրանց ավելացրում համեղ բառեր, օրինակ՝ դղյակ- քաղցր դղյակ, տան — շոկոլադե տոն․․․․․
    Քաղաք – քաղցրավենիքից քաղաք
    ծխնելույզ – թխվածքաբլիթից ծխնելույզ
    ծուխ – քաղցր բամբակից ծուխ
    սեղան – մարմելադից սեղան
    սեղանի ոտք -մարշմելոից սեղանի ոտք
    երեխա – շոկոլադից երեխա
    ափսե – պաղպաղակից ափսե
    պատուհան – սառնաշաքարից պատուհան
    բազկաթոռ – մեղրից բազկաթոռ
    բժիշկ – խտացրած կաթից բժիշկ
  • Որտե՞ղ է գտնվում Բոլոնիա քաղաքը։ Համացանցից մի քանի կարևոր տեղեկություն հայաթայթիր, քարտեզի վրա գտի՛ր այն և մի փոքր պատմիր իրական Բոլոնիա քաղաքի մասին։
    Բոլոնիայան գտնվում է Իտալիայի հյուսիսային հատվածում։ Այնտեղ ապրում են 374 հազար և ավել մարդ։ Բոլոնիայի մակերեսը 140 կմ² է։ Այն գտնվում է Պո գետի ավազանում, Ռենո և Սավենա գետերի միջև։ Այն հայտնի է իր պատկերասրահներով և աշտարակներով, բայց այն նաև հայտնի է որպես «Դոտտա, Ռոսսա է լա Գրասա» կամ Սովորած, Կարմիր և Չաղ: Սովորածն իր համալսարանի համար, կարմիրը ՝ տանիքների գույնի, և ճարպը ՝ իր կերակուրի համբավի համար:
  • Համեմատի՛ր երևակայական ու իրական քաղաքները։ Ինչո՞վ են նման, ինչո՞վ են տարբեր։
    Նմանություններ – երկու քաղաքներում էլ կային գեղեցիկ, յուրօրինակ դղյակներ
    Տարբերություններ – երևակայականում՝ պաղպաղակից էր դղյակը, իսկ իրականում՝ կարմիր տանիքով քարե շինություն
  • Փորձիր տրված հարցերի համար ճիշտ պատասխաններ գտնել

Ի՞նչ կլիներ, եթե դպրոցը պաղպաղակից լիներ։
Եթե դպրոցը պաղպաղակից լիներ, դպրոցը էլ չէր լինի, քանի որ երեխաները կուտեին։
Ի՞նչ կլիներ, եթե պաղպաղակե անձրև գար։
Եթե պաղպաղակե անձրև գար մենք կդառնայինք պաղպաղակից։
Ի՞նչ կլիներ, եթե երեխաները պաղպաղակ չսիրեին։
Եթե երեխաները պաղպաղակ չսիրեին, նրանք ամռանը շատ կշոգեին։
Ի՞նչ կլիներ եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ։
Եթե պաղպաղակի անունը տաքտաքուկ լիներ, պաղպաղակը կլիներ հալված։
Ի՞նչ կլիներ, եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին։
Եթե ճաշի փոխարեն մայրիկները պաղպաղակ պատրաստեին, երեխաները կհոգնեին այդքան շատ պաղպաղակ ուտելուց։

  • Փորձիր նմանատիպ հեքիաթ մտածել նշված վերնագրերից որևէ մեկով՝ «Շոկոլադե հիվանդանոցը», «Քաղցր շունիկը», «Մարմիլադե կամուրջը»։
    «Քաղցր շունիկը»

Մի անգամ ես քայլում էի փողոցով և հանկարծ տեսա մի շունիկի, որը շոկոլադից էր։ Ես շա՜տ զարմացա և զանգահարեցի բոլոր ընկերուհիներիս և ասացի․

– Ընկերնե՜ր, ես փողոցում քայլելիս տեսա շոկոլադե շնիկ։

– Վա՜յ,- ասացին ընկերներս,-մենք հիմա գալիս ենք։

Երբ ընկերներս եկան, մենք գնացինք և ծանոթացանք շոկոլադե շունիկի հետ և հարցրեցինք․

– Շնի՛կ, իսկ այս աշխարհում միայն դու՞ ես շոկոլադե։

– Այո՛, բայց ես ինչին ձեռք տամ, դա կդառնա շոկոլադե։

– Եթե այդպես է, մեզ կարո՞ղ ես ձեռք տալ և դարձնել շոկոլադե։

– Այո՛։

Շոկոլադե շունիկը կպավ մեզ և մենք դարձանք շոկոլադից։

Այդպես ագահությունից մենք ամբողջ կյանքը ապրեցինք շոկոլադի տեսքով։