Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։
    Ինձ պատմությունը դուր եկավ։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Որովհետև այնտեղ, ինչ որ թվարկվում են դրանք վատ բաներ են, իսկ երե այդ մարդը ամեն վատ բանում վերջիններ դա նշանակում է, որ լավերի մեջ նա առաջիններ։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    -Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Նա միշտ և ամենուր առաջինն էր:Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր խելացի էին, ովքեր քաջ էին, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ազնիվ էին, ովքեր լավ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Որովհետև նրա անունը Պրիմո էր, իսկ Իտալերեն դա նշանակում էր առաջին։
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Վահան անունով մարդը պետք է պաշտպանի մարդկանց։
    Նվեր անունով մարդը պետք է բոլորին նվերներ նվիրի։
    Համեստ անունով մարդը պետք է համեստ լինի։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։ Եթե բոլորը սուտ խոսեին աշխարհը կանվանեին սուտասանների աշխարհ։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։ Եթե հիմարների մրցույթ հայտարարվեր ամենահիմարը կհաղթեր։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։ Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, ապա մարդկանց փոխարեն դպրոց կգնար շունը։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։ Եթե հայտնվեիր վախկոտների երկրում ես կսովորեցնեի նրանց չվախենալ։
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։ Եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին դիմացինները կիմանային, թե նրանք ինչ գաղտնիքներ ունեն։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին: Եթե բոլոր մարդիկ բարի լինեին նրանք բոլորին կօգնեին։
    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր: Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, մարդիկ ձկնորսության ժամանակ ծիրան կորսային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *