Խեցեգործությունը Հայաստանում

Կավագործությունը Հայաստանում հայտնի է դեռևս շատ հին ժամանակներից։ Չնայած կավից պատրաստված իրերի հանդեպ պահանջարկը զգալիորեն նվազել է, բայց շատ կավագործներ չեն թողնում իրենց աշխատանքը՝ փորձելով պահպանել ու խթանել այս արհեստի զարգացումը։ Քանի որ Հայաստանում առկա են խեցեգործության համար անհրաժեշտ բոլոր նյութերը (Հայաստանի բարձրորակ կավերը հայտնի են դեռ վաղ ժամանակներից), ապա դա հնարավորություն է ընձեռում լայնորեն ուսումնասիրել խեցեգործական տեխնիկան իր բոլոր տեսակներով։ Վաղ միջնադարի խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *