Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Եփրեմ պապը ծեր էր։ Նրա աչքերը չէին տեսնում, ականջները լավ չէին լսում։ Նաև Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար նա չէր կարողանում ոչ միս ուտել, ոչ չոր հաց։ Պապը լավ եղանակին սիրում էր զբոսնել պարտեզում և նրան ուղեկցում էր իր թոռնիկ Աստղիկը։ Պապը հիվանդացել էր և տատն ու մայրը չէին թողնում տնից դուրս գա։ Պապը շատ էր ցանկանում նորից լսել բնության ձայները սակայն տատը մտածում էր, որ կմրսի։ Մի օր տանը ոչ ոք չկար բացի պամիկից և Աստղիկից։ Աստղիկը նկատեց, որ պապիկը ինչ որ բան էր փնտրում։ Աստղիկը հարցրեց պապիկին, թե նա ինչ է փնտրում և տվեց նրան շորերը։ Պապիկը դուրս եկավ պատշգամբ, և քանի որ մի քանի տարվա կուրություն ուներ և շատ ուժեղացել էր լսողությունը, ականջ դրեց, որ լսի բնության ձայնը։ Հետո խնդրեց Աստղիկին, որ իրեն տանի հանդը։ Աստղիկի հետ միասին գնացին հանդը, որ նա էլ ծաղիկ քաղի։ Պապիկն այս անգամ ականջ դրեց, որ լսի իրեն ծանոթ առվակի ձայնը։ Երկար կանգնելուց հետո պապիկը գլուխը դրեց խոտին և սկսեց անզուսպ արցունքներով լացել ու պառկեց խոտին։ Աստղիկը մետոցավ, սկսեց պապին ձայն տալ, որ նա արթնանա, մի քանի անգամ քաշեց թևից, բայց միևնույն է պան այդպես էլ չբացեց աչքերը։ Աստղիկը չէր ուզում հավատալ, որ պապն այլևս չկա, որ չի կարողանալու պապին տեսնի։ Նա մտածում էր կլինի մի աղջիկ կամ տղա, որ պապին այնտեղ կտանի զբոսանքի։

Սեպտեմբերի երեսուն, ուրբաթ

Գրել հետևյալ բառերին իմաստով հակառակ բառեր

Բարձր – ցածր
Երկար – կարճ
հոգնել – հանգստանալ
քաղցած – կուշտ
դաժան – հեշտ
ցուրտ – շոգ
շոգ – ցուրտ
ավարտել – սկսել
վազել – կանգնել
մրսել – շոգել
սիրել – ատել
հաստ – բարակ
մայրամուտ – արևածագ
դանդաղ – արագ
ուրախանալ – տխրել

Ձեր գրած հականիշ բառերից յուրաքանչյուրով կազմել մեկական նախադասություն

Մեր տունը ամենա ցածր հարկում է։

Իմ մազերը շատ կարճ են։

Ես շատ եմ հոգնել պետք է հանգստանալ։

Արամը կուշտ էր երբ մայրիկը առաջարկեց ընթրել։

Պարզվում է, որ շատ հեշտ է այս առաջադրանքը։

Այսօր դուրսը շատ շոգ է։

Դեկտեմբերին շատ ցուրտ էր։

Ես սկսել եմ կարդալ Վինի Թուխը և բոլոր բոլորը հեքիաթը։

Ես սիրում եմ կանգնել։

Ես շատ եմ շոգում։

Գայանեն ատում էր սուտասան մարդկանց։

Ասեղը շատ բարակ էր և Մարինեն չկարողացավ թելել այն։

Ծովափից շատ գեղեցիկ է երեվում արևածագը։

Ես շատ արագ եմ վազում։

Շունիկը շատ է տխրում երբ Անին ամեն առավոտ գնում է դպրոց։