Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք
Դուրս գրիր անանոթ բառերը
շղարշ – Թափանցիկ քող
Մշուշ – Մառախուղ

խաշամ – խազալ

որոտալ – բարձրաձայն հնչել

1.Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ…

Մառախուղի և թափանցիկ քողի տակ։

Ամպը լեզուն կուլ է տվել…

Ամպը ցրտից չի կարողանում գոռալ։

Ցերեկն էլ է ցրտից կծկվել…

Ձմռանը ցերեկը կարճանում է։

2.Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:

3.Բացատրիր դեղինով նշված բառերը:

Մշուշ – Մառախուղ
– ծառերից թափված աշնան տերև

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
    Դեղին, կարմիր և նարնջագույն։
  2.  ի՞նչ ձայներ ես լսում:
    Տերևների խշշոց և անձրևի ձայնը։

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Մեր բակում կան բազմաթիվ ծառեր։ Որոնք աշնանը ստանում էն գեղեցիկ գույներ։ Տերևները դառնում են գույնզգույն՝ կարմիր, նարնջագույն և դեղին։ Խորը աշնանը նրանք թափվում են և բակը դառնում է գույնզգույն։

(27) Մշուշների շղարշի տակ – YouTube