Երրորդ շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի մեզ սովորեցրեցին Pivot Animator ծրագիրը, որը պարզվեց շատ հետաքրքիր և զվարճալի ծրագիր։

Երեքշաբթի մենք գնացել ենք Գեղասահքի դպրոց։ Երբ հասանք, մեզ մի անգամից տարան հանդերձարան և տվեցին չմուշկները և մենք սկսեցինք վարել։ Ես չգիտեի չմուշկ վարել, բայց իմ ընկերուհիներից շատերն էլ չգիտեին, դրա համար մենք միասին սկսեցինք սովորել և 20 րոպեում սովորեցինք և մնացած ամբողջ ժամանակը օգտագործեցինք վարելու համար, մի քանի անգամ էլ ընկել ենք։ Շա՜տ զվարճալի ճամփորդություն էր։

Չորեքշաբթի մենք խաղաղացինք հայրենագիտական խաղեր։ Խաղի կանոնները, պետք է բաժանվել երեք թիմերի, հետո ամեն թիմը թերթիկի վրա գրում է տասը հայրենագիտական հարց, իսկ հարցերի տակ իրենց թիմի անունը։ Սկզբում առաջին թիմն է իրենց գրած հարցերից որևե մեկը տալիս երկրորդ թիմին, իսկ հետո երկրորդ թիմը հարց է տալիս երրորդ թիմին և վերջում հարց է տալիս երրորդ թիմը առաջին թիմին և այդպես շարունակ։ Եթե թիմակիցներից մեկը ճիշտ է պատասխանում հարցին նրաանց տալիս են մեկ միավոր, իսկ եթե սխալ են պատասխան էլ անուհետև նրանց միավոր չեն տալիս։

Հինգշաբթի մենք ճամփորդեցինք, գնացինք Աշտարակ։ Սկզբում մենք գնացինք Սուրբ Սարգիս եկեղեցի, հետո գնացինք Կարմրավոր եկեղեցի, այնտեղ մենք նախաճաշեցինք և գնացինք Պերճ Պռոշյանի տուն թանգարան, այնտեղ մենք տեսանք Պռոշյանի հին իրերից, մեզ պատմեցին, որ Պերճ Պռոշյանը շատ խելացի է եղել փոքր ժամանակ, մենք նաև գնացինք հին թոնրատուն։ Երբ մենք դուրս եկանք գնացինք Ծիրանավոր եկեղեցին, իսկ հետո Սպիտակավոր, եկեղեցում մեկ անգամ էլ նախաճաշեցինք և գնացինք երթուղու մոտ։ Շա՜տ հետաքրքիր ճամփորդություն էր

Ուրբաթ օրը մենք նկարեցինք, ես նկարեցի աղջկա դեմք ընկերուհիս էլ նույնպես։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *