Մայրենիի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Մայրենիի բաժին
Սեպտեմբեր – 13
Հոկտեմբեր – 11
Նոյեմբեր – 16
Դեկտեմբեր – 4

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։
Բառակազմություն, Այս թեմայից ես սեվորել եմ թե բառերը ինչից են կազմված։

Շեշտ և հնչյունափոխություն, Այս թեմայից ես սովորել եմ այն, թե որտեղ է դրվում շեշտը և որ բառերի մեջ պետքե կատարել հնչյունափոխություն։

Վանկ, Այս թեմայի ընթացքում ես սովորեցի թե վանկերը ինչի համար են։

Հայերենի հնչյունական համակարգը, Այս թեմայի ժամանակ ես սովորեցի, թե ինչ է հնչյունը։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։
Փոքրիկ Գավրոշը, Վ․ Հյուգո 11/24/2022
Եղևնին, Զ․ Ստեփան 10/29/2022
Սոճի, Զ․ Ստեփան 10/24/2022
Պապն ու թոռը, Զ․ Ստեփան 10/01/2022

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ես շատ եմ սիրում գիրք տետրով աշխատանքները, որովհետև ես սիրում եմ գրել և կարդալ։ Նաև սիրում եմ կարդալու օրերը, որովհետև ինչպես ես նշեցի ես սիրում եմ կարդալ։

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես կուզենայի ավելացնել մայրենիի հետ կապված տարբեր խաղեր, քանի որ ես սիրում եմ խաղալ։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Մենք սովորել ենք <Եղեվնին>, <Ախ ի՜նչ լավ են սարի վրա>, <Առավոտը>, <Երկու սև ամպը>, <Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է>, <Մշուշների շղարշի տակ>, <Աշուն օր>, <Ծառեր թփեր լեցուն միրգ>

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։
Ես լրացրել եմ բոլոր առաջադրանքները։ Ինձ ամենաշատը դուր են գալիս ներկելու առաջադրանքները, քանի որ ես սիրում եմ նկարել։ Մնացած առաջադրանքները ես նույնպես սիրում եմ, բայց ներկելու առաջադրանքները ավելի շատ եմ սիրում։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։
<Իմ նվերը կրթահամալիրին>
<Սեբաստացիական հանելուկներ>
<Իմ դպրոցի յոթ հրաշաալիքները>
<Իմ սիրելի սեբաստացին>
<Իմ երեվակայությունը>
<Երաժշտությունը իմ կյանքում>

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝
8

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    5, Ես շատ սիրեցի իմ մայրենիի ուսուցչուհուն դրա համար էլ ինձ շատ է դուր գալիս իր հետ անել դասերը։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    5, Որովհետև երբ ինձ բացատրում է ընկեր Գոհարը ես հասկանում եմ։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։
Ոչինչ

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Իմ բլոգի մաթեմատիկա բաժնի հղումը կարող եք տեսնել այստեղ։
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Ամանորյա խնդիրներ
    Ամանորյա խաչբառ
  • Մասնակցե՞լ ես «Իմ ընտանիքը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Իմ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ ամենաշատը դուր եկավ <Ամանորին ընդառաջ> նախագիծը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Իմ աշխատանքը կարող եք տեսնել այստեղ։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի նոյեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    առաջին
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    հայրիկիս

Մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    այո
    Մաթեմատիկայի բաժին
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    այո
    Մաթեմատիկայի բաժին

Մաթեմատիկական ինքնաստուգում

  1. Գտիր  4-ի  կրկնապատիկը։
    4 x 2 = 8
  2. Գտիր  5-ի  եռապատիկը։
    5 x 3 = 15  
  3. Գտիր   10-ի  քառապատիկը։
    10 x 4 = 40
  4. Գտիր 21 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    ամենամեծ 21
    ամենափոքր 1
    21 + 1 = 22
  5. Թվարկիր 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 42-ից։
    6, 12, 18, 24, 30, 36
  6. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 սմ է։
    P = 5 x 4 = 20
    S = 5 x 5 = 25
  7. Հաշվի՛ր 10 սմ և 122 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    P=(10+122)x2=264
    S=10×122=1220
  8. Արամը 4 տարեկան է, իսկ նրա հայրիկը նրանից մեծ է 6 անգամ: 3 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:
    4×6=24
    4+3=7
    24+3=27
    27-7=20
  9. Էլինան և  իր մայրիկի  տարիքների գումարը  28 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո։
    28+5+5=38
  10. Միան  տոնածառի 4 խաղալիքի համար վճարեց 2000 դրամ։ Արփին այդ նույն խաղալիքից 6 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։

2000:4=500
500×6=3000

Ինքնագնահատում։
Գերազանց։

Իմ ընտանիքի Ամանորյա ավանդույթը

Մենք Ամանորին ընդառաջ գնում ենք նոր ամանորյա գուլպաներ, ժամը 24:00-ից մի քանի րոպե առաջ հագնում ենք մեր նոր գուլպաները այն մեզ համար խորհրդանշում է մուտք Նոր տարի ՝ ավելի ուժեղ և հաստատակամ քայլերով։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․
Իմ գյուղը
Իմ ընտանիքի Ամանորյա ավանդույթը

Ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները․
Առասպել վահագնի մասին
Արամազդ
Մագաղաթ
Առասպել տառերի մասին
Մեսրոպ Մաշտոց
Հայկ և Բել
Ամանորը Հայաստանում
Հին հայկական ամանորը
Առասպել
Արշակունիներ․ Տրդատ Գ
Արաշեսյան արքայատոհմ․ Արտաշես արքա
Տիգրան Մեծ
Վանի թագավորություն

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդությանը։

Ճամփորդություն դեպի մատենադարան

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Ամանորը Հայաստանում

Հայերն այդ տոնը նշում էին անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանում են նաև այլ անուններով ՝ Նավասարդ, Տարեմուտ, Կաղանդ և այլն։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել է։ Խոր անցյալում այն տոնել էին գարնան զարթոնքին։ Հետո Նոր տարին տեղափոխել են Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին։ Հետո 1920թ․ Հուլյան տոմարը մտավ Հայաստան, իսկ 1923թ․-ից հայերը Նոր տարին նշել են Հունվարի 1-ից, որը ընդունվել է նաև հայ առաքելական եկեղեցու կողմից։ Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների նման, հայերի մոտ նույնպես Նոր տարվա տոնակատարությունը խորհրդանշում էր անցած տավա հանրագումարը, նոր սկսվող տարվա հաջողությունների ու առատության ծիսական ապահովումը և չարիքի կանխարգելումը։ Այսպես, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նյութական պարտքերը, լուծել-ավարտել վիճելի հարցերը, հաշտեցնել հակամարտող կողմերին և այլն։ Կանայք թխվածքներ էին թխում, խորհրդանշական կերպարներով։ Թխվելու ընթացքում ուռչելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Նոր տարվա գալուստը ուղեկցում եր <<նորոգելու>>գործողություններով, օրինակ ՝ նոր հագուստ, նոր թխած հաց, նոր բերված ջուր, նոր կրակարան և այլն։
Այժմյան Նոր տարին համեմատած անցյալ ժամանակների հետ շատ փոփոխման չի ենթարկվել։ Հիմա ամեն ինչ ավելի ժամանակակից է դարձել, սեղանները ավելի ճոխ են, մարդիկ գնում են միմյանց տուն շնորհավորում են, նվերներ են տալիս, և ցանկանում են, որ եկող տարին էլ ավելի լավը լինի։

Առասպել տառերի մասին

Aliqner - Mashtocyan tarer (Gayane - Eliza) (Xekavar Marina Grigoryan) HD  www.Aliqner.com - YouTube
Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

Արամազդ

download

Ինչպես վկայում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու պատմությունները, Հայաստանում պանթեոնի գլուխ կանգնած էր Արամազդը, իբրև գերագույն աստված, ով ըստ դիցաբանության բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը:

Մեր նախնիները հեթանոսական այս աստծուն հիշատակում են որպես հունական աստված, նրան կոչում են «Դիոս»:Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Մեծ Հայքի Բարձր Հայքի Դարանաղյաց գավառում՝ Երզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում, ուր գտնվում էին նաև հայոց Արշակունի թագավորների դամբարաններն ու գանձերը:Հին հունական առասպելները իրենց գերագույն աստծուն շատ զավակներ են ընծայում: Մինչդեռ, մեր դիցաբանության մեջ հայտնի են ընդամենը Արամազդի մի որդին՝ Միհրը և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն: Հեթանոսական մյուս աստվածների ծնողները չեն հիշատակվում և ենթադրվում է, որ նրանք էլ լինեն Արամազդի զավակները: Իսկ աստվածների մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում:Արամազդը բնութագրվում էր որպես «մեծ» և «արի» աստված և համարվում էր «արարիչ երկնի և երկրի», բոլոր աստվածների հայր, լիություն և առատություն պարգևող: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին (Նավասարդ), երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդ կոչվել է հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15-րդ օրը: