Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Մաթեմատիկական հնարքներ
    Մոգական քառակուսիներ
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    առաջին և երկրորդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    հայրիկիս

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Ես կածում եմ, որ եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին հեքիաթը կարող էր փոխվել։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդանին բոլոր մարդիկ հագնում են կենդանիների հագուստ, երգում են և պարում։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    Կին – Էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

    Ամուսին – Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է
    խելքից պակաս
    սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
    արագ հեռանալ
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    կնիկ – կանայք
    մարդ – մարդիկ
    բրինձ – բրինձներ
    տուն – տներ
    տղա – տղաներ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    ծիծաղ, կռիվ, ճանապարհ, վազք, փոփոխություն, ծերություն, փախուստ

Հայրենագիտության ինքնաստուգում

  1. Թվարկի’ր հայկական թագավորությունները։
    Վանի թագավորություն
    Կիլիկիան թագավորություն
    Արտաշեսյան արքայատոհմ
    Ռւոբինյանների արքայատոհմ
    Բագրատունիների արքայատոհմ
    Արշակունիների արքայատոհմ

    2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
    Առաջին հայկական թագավորությունը եղել է Վանի թագավորությունը։
    Արքաներն են եղել Մենուան և Արգիշտին։ Մենուան կառուցել է 72 կմ ջրանցք, իսկ Արգիշտին կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը։
    3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
    Տիգրան մեծ, Տիգրան կրտսերը և Արտաշեսը։
    Արտաշեսը կառուցել էր Արտաշատ քաղաքը և հինգ քաղաք իր հոր պատվին։ Տիգրան մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։
    4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
    Հայաստանը ծովից ծով էր, հզոր էր և մեծ։
    5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
    301թ․
    6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։
    Տրդատ գ-ի օրոգ և Գրիգոր Լուսավորչի միջոցով։
    7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
    Գառնու հեթանոսական տաճարը
    8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։
    405թ․ այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը
    9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
    Տրդատ Գ
    10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։
    Աշոտ Ա, Աշոտ Բ, Աշոտ Գ, Գագիկ Առաջին, Սմբատ Առաջին
    11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:
    Բագրատունիները պայքարում էին Արաբական խալիֆայության դեմ։
    12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:
    Ես բոլորն էլ շատ հավանեցի։
    Որովհետև ինձ համար շատ դժվար է ընտրելը նրանցից մեկին։
    13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։
    Ռուբինյանները թագավորեցին Կիլիկիան Հայաստանում։
    Նրանք թագավորեցին 11 – 14 դար։

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

Առաջին մակարդակ

1.  Նատալին ամեն օր նկարազարդում է «ԲԱՐԵԿԵՆԴԱՆ» բառի տառերը: Նա մեկ օրում նկարազարդում է մեկ տառ կամ երկու տառ, եթե նույն տառերն են։ Շաբաթվա ո՞ր օրը Նատալին կավարտի նկարազարդելը, եթե սկսել էր հինգշաբթի օրը։
չորեքշաբթի

2.  Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա երեք բնակարան։ Գտեք այդ շենքի 5-րդ հարկի բնակարանների համարների գումարը, եթե բնակարանների համարակալումը սկսվում է համար մեկից և առաջին հարկից։
120

3. Ժաննան իր տիկնիկի համար կարեց շապիկ։ Շապիկի վրա կարեց 7 մեծ և 4 փոքր կոճակ։ Քանի՞  կոճակ անհրաժեշտ կլինի Ժաննային այդպիսի 3 շապիկ կարելու համար։
33

4.  Նարեկը գումարեց մի քանի թիվ և ստացավ 40: Այդ թվերից մեկը 21-ն էր: Նա 21-ը փոխարինեց 12-ով և նորից գումարեց բոլոր թվերը:  Արդյունքում Նարեկը ի՞նչ թիվ ստացավ։
41

5. Ճամբարի խոհանոցում հերթապահելու համար պետք է ընտրել երկու ճամբարականի։ Շաբաթ օրվա համար հերթապահության թեկնածուներ են Անահիտը, Սուրենը, Գայանեն, Բաբկենը։ Նրանցից քանի՞ եղանակով է հնարավոր ընտրել հերթապ ահների զույգը:
6

6. Երեկ Մոնայի ծննդյան տարեդարձն էր։ Վաղը հինգշաբթի է լինելու։ Շաբաթվա ո՞ր օրն էր Մոնայի ծննդյան տարեդարձը։
երեքշաբթի

7. Մեկ ու կես կիլոգրամ կարտոֆիլը արժի 300 դրամ: Որքա՞ն կարժենա 3 կգ կարտոֆիլը:
600

8․ Սեղանին դրված է երեք մատիտ՝ դեղին, կանաչ, կապույտ: Դեղին մատիտը երկար է կանաչ մատիտից: Կապույտ մատիտը կարճ է կանաչ մատիտից: Ի՞նչ գույնի է ամենաերկար մատիտը։
դեղին

9. Երրորդ դասարանցիները, զույգեր կազմած, գնում են Ագարակ: Առաջին զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս հինգ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում ագարակ։
12

10. Գիրքը ունի 6 թերթ: Քանի՞ թվանշան են օգտագործել գրքի բոլոր էջերը համարակալելու համար, եթե համարակալումը սկսել են 3-ից:
4


Երկրորդ մակարդակ

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։
99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։
6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։
4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է:
5
cx
5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 
6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:
3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը:
130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։
1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։
18