Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:
Առաջադրանքներ
- Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
Հիշել – մոռանալ
ընկեր – օտար
բերել – տանել
մտնել – դուրս գալ
մանուկ – ծեր
ուշ գիշեր – ցերեկ - Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
Եղևնին հպարտանում էր, որովհետև առաջին անգամ եղևնու կողքերը հավաքվել էին երեխաները և երգում ու պարում էին։ - Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
Ես տանն էի, երբ հայրիկս անտառից ներս բերեց կանաչ, գեղեցիկ և մեծ եղևնի։ Երբ հայրիկս բերեց ես հարցրեցի․
– Հայրի՜կ այս կանաչ, մեծ բանը ի՞նչ է։
Հայրիկս ասաց․
– Սա եղևնի է։
Մենք սկսեցինք զարդարել, և երբ զարդարում էինք ես հայրիկիս մի հարց էլ տվեցի․
– Հայրիկ, իսկ ինչու՞ ենք զարդարում եղևնին։
Հայրիկս պատասխանեց․
– Որովհետև շուտով Նոր տարի է։
Երբ եկավ Նոր տարին, հայրիկս ինձ մի նվեր տվեց, ես շատ ուրախացա և արագ բացեցի։ Այնտեղ շատ գեղեցիկ և գույնզգույն ոզնի էր, որի մասին ես միշտ երազում էի։
(27) Համո Սահյան,.Եղևնին – YouTube