Մայրենիի ֆլեշմոբ

1.«վրեփատր»-ի տառախումբը վերադասավորի՛ր և գրի՛ր ստացածդ բառը։

փետրվար

2.Ըստ ասացվածքի՝  «Քանի լեզու գիտես, այնքան ———— ես»։

մարդ

3. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։Բառարան, սեբաստացի, սառցադաշտ, ամպ, առաջնորդ, երգ

ամպ, առաջնորդ, բառարան, երգ, սառցադաշտ սեբաստացի

4.  Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ – երամ

ձիերի խումբ- երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակներ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  – երկկենցաղ

կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

արգելք ոտքի տակ-արգելակ

բարակ ճյուղ-շիվ

5. Սրանք պատասխաններն են։ Հարցերն ի´նքդ գրիր։

ա)-Այո´, շատ կցանկանայի։

բ) -Իհարկե, անպայման կգնանք։

գ) -Կարդացել եմ, շատ- շատ եմ սիրում այդ գիրքը։

դ) -Ո´չ, այդպես չեմ կարող վարվել ընկերներիս հետ։

ա) -Կցանկանայի՞ր շատ երկրներ մեկնել։
բ)- Մենք միասին կգնա՞նք Երևան Պարկ։
գ)- Իսկ դու արդեն կարդացե՞լ ես Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը։
դ) – Դու առանց ընկերներիդ կգնա՞ս խաղալու։

  6. Բանաստեղծության տողերը խառնվել են, դասավորի՛ր և գրի՛ր հեղինակի անունն ու բանաստեղծության վերնագիրը։
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ

Իմ Երգը
Հովհ․ Թումանյան
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

7. Գուշակի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը։
Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

Գիրք

8.  Գրի՛ր հինգտառանի ութ բառ՝ ուղղահայաց շարքով այնպիսի հերթականությամբ, որ երրորդ տառերի հերթական ընթերցումով լինի Թումանյան:

թուԹակ
ծնունդ
մամուռ
առանց
պանիր
մայիս
անանց
դանակ

9.«Բառքամոցի» հնարի  կիրառությամբ փորձի՛ր  մեդիակրթություն բառի տառերով կազմել որքան հնարավոր է շատ բառեր։

մեդիա, կրթություն, կիրթ, ութ, թութ, նյութ, կիր, ակ, կար, դի, կաթ, թաթ, թույն, նույն, թուր, թիակ, դիակ, դեմ, թուրմ, մարդ, դար, ներկ, կեր, մեկ, թարմ, թան, կարմիր, մութ, դանակ, կույր, կին, թութակ, դեր, մայր, մայրիկ, թյուր

10. Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Ընտանիքիդ անդամների հետ ընտրի՛ր Վ․ Տերյանի  բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛, տեսագրի՛ր, հղումը տեղադրի՛ր բլոգումդ և այստեղ՝ պատասխանի դաշտում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *