Կենտրոնական Բանկի թանգարան։ Քաղաքային քայլք

Մարտի 14-ին մենք ընկ Գրետայի և ընկ․ Սոնայի հետ այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան։ Կենտրոնական բանկի թանգարանը հայտնի է ոպես Կենտրոնական բանկի այցելություների կենտրոն։ Կենտրոնական բանկը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում։ Կենտրոնական բանկում մեզ ծանոթացրեցին դրամի պատմությանը, ստեղծման և շահագործման ձևերին։ Սովորեցինք տարբեր կեղծ և իրական դրամները։ Իմանցանք, որ դրամները տպվում են Գերմանիայում։ Իմացանք, որ դրամները պատրաստվում են բամբակից:Ես դրա մասին չգիտեի ու շատ զարմացա։ Մեզ ցույց տվեցին հին դրամի տարբեր ձևերը և հուշադրամները։ Իմացանք որ դրամի, դոլարի և եվրոյի փոխարժեքները կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Վերջում մեզ նվիրեցին նվերներ ու մենք ուրախ գնացինք Անգլիական այգի, որտեղ նախաճաշեցինք, երգեցինք Կոմիտասյան երգեր, ազգային խաղեր։ Իմ ընկերները վերադարձան դպրոց, իսկ ես այնտեղից միանգամից մայրիկիս հետ գնացի տուն։ Օրը շատ հավես և ուրախ անցավ։
Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ։

Կազմեցինք նաև մաթեմատիկական խնդիրներ։

Նախ պարզեցինք, որ  2023 թվականի   մարտի 14-ի դրությամբ դրամի, դոլարի և եվրոյի փոխարժեքները՝ 

Վաճառք՝ 1 դոլարը  արժեր 393 դրամ:
 Առք՝  մեկ դոլարը արժեր 395 դրամ:
Վաճառք՝ 1 ռուբլին 6 դրամ  է:
 Առք՝  1 ռուբլին 5 դրամ  է:
Վաճառք՝ 1 եվրոն 425 դրամ  է:
 Առք՝  1 եվրոն 410 դրամ  է:

1.Ժամը 11:00 մենք հասանք Կենտրոնական բանկ։ Այնտեցից դուրս եկանք և Անգլիական այգի հասանք 12:45: Որքան մենք մնացինք բանկոււմ եթե բանկից այգի 15 րոպե էր։
1) 45 ր – 15ր = 30
2) 12:30-11:00=1ժ 30ր
Պատ՝․ 1ժ 30ր

2. 2023 թվականի   մարտի 14-ին մեկ դոլարը արժեր 395 դրամ (Առք)։ Քանի՞ դրամ կլինի 600 դոլարը:
395×600=237000 դրամ։

3. 2023 թվականի   մարտի 14-ին  1 ռուբլին 6 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 700 ռուբլին:
6×700=4200 դրամ

4. 2023 թվականի  մարտի 14-ին  1 Եվրոն  425 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 8 Եվրոն։
8×425=3400 դրամ