Մարտ ամսվա մայրենիի ֆլեշմոբ

1. Գրի՛ր համանուն բառեր, կազմի՛ր դրանցով նախադասություններ այնպես, որ մի դեպքում համանուն բառը հանդես գա որպես հասարակ անուն, մյուս դեպքում՝ հատուկ անուն։
Մանուկը շատ լավ էր սովորում։ Մանուկները բակում խաղում էին։
Ընկեր Շուշանը սովորեցնում էր մեզ բույսերի անուններ։ Նաինան բազմաթիվ ծաղիկների միջից ընտրեց Շուշաննները։
Գեղեցիկը լավ էր նկարում։ Ձմռանը դրսում շատ գեղեցիկ էր։

2. Կազմի՛ր նախադասություն, որի առաջին բառը լինի միավանկ, երկրորդը՝ երկվանկ, երրորդը՝ եռավանկ, չորրորդը՝ քառավանկ․․․։
Ես եկա դասարան սովորելու։

3.Առանձնացրո՛ւ այն բառերը, որտեղ «ա» տառը արմատական հնչյուն է, ոչ թե հոդակապ։

Ծաղկաման, աղավնատուն, աղվեսագիրք, ափաչափ, ծառատունկ, բարձրախոս, բոցակեզ, շաքարաման, աղաման,  քաղցրանուշ
Ծաղկաման, շաքարաման, աղաման, քաղցրանուշ

4. Բառաշարքերում գտի՛ր և առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։

Ա. Բազմաթիվ,ազգական, բարեկիրթ, անուշ, ժլատ

Բ. Մերձավոր, քաղաքակիրթ, անհաշվելի, գծուծ, դուրեկան
Բազմաթիվ – անհաշվելի
ազգական – մերձավոր
բարեկիրթ – քաղաքակիրթ
անուշ – դուրեկան
ժլատ – գծուծ

5․ Գրի՛ր 6 բառ, որոնցում հնչյունների և տառերի քանակը՝

ա) նույնն է,
ընկույզ, մերթընդմերթ, ընկճախտ, ընչաքաղց, ընդամենը, շունչ

բ) տարբեր է
բռնակ, կրթահամալիր, գլխարկ, գլուխ, կնճիթ, փրփուր


6․ Բառաշարքերում գտի՛ր և համապատասխանեցրո՛ւ դարձվածքների իմաստները։

Ա․Ականջը ձայնիդաստարկ խոսքբազեի աչքբախտը քաշելկանաչ ճանապարհ

Բ, Անիմաստ խոսքլուրի սպասելարդյունավետ ընթացքսուր տեսողությունհաջողություն ունենալ

7. Բառքամոցի. փորձի՛ր հնարավորինս շատ բառեր «քամել» գրքատոն բառից:
տոն, քար, գորտ, քարտ, տաք,

8.Բանաստեղծության տողերը խառնվել են: Դասավորի՛ր դրանք:

«Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ուանգին:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ուանգին,

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին»:

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:



9. «Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս… » միտքը շարունակելով՝ հորինի՛ր պատմություն։
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս այնքան քո կյանքում երջանկություն զգալու ակնթարթները ավելի տպավորիչ կլինեն։

10. Կարդա՛ գարնան մասին քո ամենասիրած բանաստեղծություններից տողեր, հատվածներ, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր ընթերցումդ և կցի՛ր հղումը։
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳԱՐՆԱՆ ՄԱՍԻՆ – Նատալի Սիմոնյան (edublogs.org)



Չախչախ թագավորը Հ․ Թումանյան Մաս 3

Առաջադրանքներ

  • Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    հանդեսով – հանդես
    դաշտում – դաշտ
    զորքով – զորք
    ոչխարի – ոչխար
    հովիվներին – հովիվ
    հնձվորներին – հնձվոր
    պալատին – պալատ
    երկրից – երկիր
    աղվեսի – աղվես
    զուռնով – զուռնա
    թմբուկով – թմբուկ
    երգով – երգ
    աղմուկով – աղմուկ
    սարերին – սար
    թագավորից – թագավոր
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:
    նախիր – Խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ:
    խոտհարք – Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր:
    վառիկ – հավի ճուտ
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:
    Աղվես – խորամանկ
    Շահ- Մարին – Շահ- միամիտ
    Ջաղացպան – բարի
  • Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:
    Ինձ թվում է, որ այո, որովհետև աղվեսը խորամանկ են։

Թեսթ 7 էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսավ) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկել էր) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապես): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրեց), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1․ Դուրս գրիր չորս բառ, որոնցում կան բաց թողնված տառեր։
դարձավ
գաղտնիք
փորձեց
խորհրդավոր

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ բարդ
գեղեցիկ – տգեղ
երկար – կարճ
ուղիղ – ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց – հարցեր

      բ/ նկար – նկարներ

       գ/ գառ – գառներ

       դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – գոյական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):
Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսավ) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
Նա (ընկել էր) երազանքների գիրկը, և դա երկար տևեց:
Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապես):
Նա կարծես մի քիչ (տխրեց), հետո շարունակեց.

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա        Նա

     ստորոգյալ   օրորում էր

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :
Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
     այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
– Սա ի՞նչ առարկա է:

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Հեղինակի կարծիքով գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչեր։

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Բոլոր ճանապարհներով պետք է փորձել հասնել նպատակին։