Կաշեգործություն

Ընդհանուր պատմություն

Հայաստանում կաշեգործությունը հին և զարգացած արհեստ էր։ 10-րդ դարում այն բաժանվեց մի քանի ինքնուրույն արհեստների՝ կաշվի մշակում, կոշկակարությունթամբագործությունմագաղաթի պատրաստում։ Դեռևս Հին Հայաստանում հայտնի էր կոշկեղենի՝ կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը, որը պատրաստվում էր այծի մորթուց, և քիմուխտը՝ միասմբակավորների մշակված կաշին։ Կաշվի մշակումը բարդ աշխատանք էր, այն տևում էր մեկից մինչև մի քանի ամիս և հայտնի էր խաղախորդություն անունով։ Կաշեգործության հետ կապված մի առանձին արհեստ էր թամբագործությունը (սառաճությունը)։ Սառաճը, ձեռք բերելով ձիասարքի մետաղե մասերը, պատրաստում էր թամբը, հաճախ ներկում և ձևավորում էր մետաղե, ոսկրե, սադափե զարդերով։ Կաշվից պատրաստվում էր նաև մագաղաթ, լկամ (սանձ), ձիասարք և այլ սարքերի փդկեմասեր, տիկ, կաշվե տոպրակներ, երաժշտական գործիքների կաշեմասեր, զարդեր և այլն։ 20-րդ դարի սկզբին կաշվի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորագյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ 2, Նախիջևանում՝ 2, Նոր Բայազետում (այժմ՝ Կամո)՝ 5, մնացած շրջաններում՝ 6։ Մշակվում էր տեղական, Մակուից (Իրան) ու Հին Բայազետից ներմուծված կաշեհումքը։ Հայաստանում վերամշակվող կաշին (մասնավորապես հայկական սեկը) մեծ համարում ուներ Կովկասի առավել խոշոր շուկաներում։ Խորհրդային ռեժիմի առաջին տարիներին Հայաստանում կաշի մշակող ձեռնարկություններ գրեթե չկային։ 1922 թվականին գործող երկու ձեռնարկություններն ազգայնացվեցին և միավորվեցին։ Այդ տարիներին ՀԽՍՀ կաշվե կոշիկի արդյունաբերությունը ներկայացնում էին Երևանի կաշվի գործարանը, կոշիկի և ձիասարքի մեկական արհեստանոցները։